«Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ և աշխատասեր մարդու». Արմեն Սարգսյան

May 24, 2018 Comments Off on «Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ և աշխատասեր մարդու». Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե հե՞շտ է արդյոք նախագահին աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, պատասխանեց. «Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ կոնստրուկտիվ, երկկողմանի հարգալից և շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:

Հարցին՝ Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպությունների որոշակի փաստաթղթեր, դրանք մոտակա ժամանակները կուղարկվեն ՀՀ Կառավարության համապատասխան նախարարություններ, և, իհարկե, եթե լավ եք կարդացել ՀՀ սահմանադրությունը, ապա պետք է սպասենք, որպեսզի ՀՀ կառավարությունն ու վարչապետը որոշակի որոշումներ ընդունեն: Ի պաշտոնե պարտավոր եմ ասել այն, ինչ պետք է, և այն, ինչ ճիշտ եմ համարում, իսկ երբ թոշակի կանցնեմ, որպես ՀՀ քաղաքացի՝ կխոսենք այդ մասին»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: