Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

May 24, 2018 Comments Off on Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:

Րոպեներ առաջ նախագահող դատավոր մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:

Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկել էր խափանման միջոցը վերացնելու դեմ, սակայն գտել, որ կարող է քննարկվել Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։

Ըստ մեղադրողի՝ խափանման միջոցը վերացնելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, ինչին ի պատասխան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեկ տարի 10 ամիս գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու իրենց պահանջը չի ընդունվել, թեեւ առաջարկվել էր անգամ աննախադեպ գումար չափ՝ 1 մլն դոլարի գույք։ Ուստի եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ապա իրենք կբողոքարկեն։

Աղբյուր` Փաստինֆո

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: