«Պետք է վերանայել պոլիկլինիկական աշխատակազմի աշխատավարձերը». Արսեն Թորոսյան (video)

May 25, 2018 Comments Off on «Պետք է վերանայել պոլիկլինիկական աշխատակազմի աշխատավարձերը». Արսեն Թորոսյան (video)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց, որ դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ են տարվում. «Նոր կարգ ենք մշակում, որպեսզի դեղերի ներմուծման հարցում միայն մեկը ընկերություն չլինի: Սա կստեղծի նաև մրցակցային դաշտ»:
Հարցին՝ արդյոք իրենք վերանայելու են բուժաշխատողների աշխատավարձերը, նախարարը պատասխանեց. «Այն, ինչ հիմա կասեմ, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին հանգելու ենք: Դա կլինի 1-2 ամսվա մեջ»:
Նախարարի խոսքով՝ առաջնահերթ պետք է նաև պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, քանի որ դրանք շատ ցածր են:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: