«Ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա». Սեյրան Սարոյան

May 23, 2018 Comments Off on «Ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա». Սեյրան Սարոյան

Գործադիր մարմնի անդամները նոր են նշանակվել, ու դեռևս նրանց լավ չեմ ճանաչում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնելու: Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե երիտասարդ նախարարներն անփորձ են «ատկատների ու կոռուպցիայի» հարցում, Սարոյանն արձագանքեց. «100 տոկոս ճիշտ է ասել, ջահել են դեռ, սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված, որ չվերցնեն կաշառք: Ջահել են, թող աշխատեն, պտի անպայման քյաֆթառներ ըլնե՞ն… Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում: Ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: