Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

May 23, 2018 Comments Off on Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին:

Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերի Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը:

Վալերի Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրեց ծառահատումների, բնակարային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարեց ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջեց հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում:

Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: