Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի օբյեկտները կստուգվե՞ն

May 23, 2018 Comments Off on Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի օբյեկտները կստուգվե՞ն

Այսօր ԱԺ-ում Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` ի պատասխան հարցի, թե պատաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում, նշեց. «Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»:

Նա նշեց, որ այն օբյեկտներում, որտեղ խախտումներ են հայտնաբերել, ժամանակ են տվել, որպեսզի դրանք վերացվեն և 2 շաբաթ անց կհրապարակեն արդյունքները:

Հարցին էլ, թե պատրաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել Ռուբեն Հայրապետյանի օբյեկտներում, ևս մեկ անգամ ասաց. «Ես պարոն Հայրապետյանի հետ անձնական որևէ վատ կամ լավ հարաբերութուն չեմ ունեցել: Իսկ ստուգումներ իրականացվելու են բացառապես բոլոր կազմակերպություններում»:

Անդրադառնալով կադրային փոփոխություններին, Ա.Ռոստոմյանը հավաստիացրեց, որ կադրային ջարդ չի լինելու. «Առաջին նիստի հստակ հայտարարել եմ, որ այն պաշտոնյաները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ-բարեկամ լինելու հանգամանքից, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, եթե ստուգումների արդյունքում որևէ խախտում չհայտնաբերվի, շարունակելու են աշխատել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: