100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ. Նիկոլ Փաշինյան

May 23, 2018 Comments Off on 100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց, թե Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված ինչ միջոցառումներ են ձեռնարկում:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված: Այնուհետև հավելեց, որ տոն է լինելու ոչ միայն մայիսի 28-ը, այլ ողջ տարին եւ վստահեցրեց, որ պատշաճ մակարդակով պետք է նշվի, հրապարակում նշվելու է, հրավառություն է լինելու: «Քաղաքական իրադարձությունների պատճառով ուշադրությունը 100-ամյակի միջոցառումներից որոշակի տեղափոխվել է, բայց դրանք կանցնեն պատշաճ: 100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ: Մշակույթի նախարարի հետ ևս քննարկել ենք այս թեման, որ ցուցադրություններ պետք է կազմակերպվեն, ցուցահանդեսներ: Տեղի է ունենալու ռազմական շքերթի տարրեր պարունակող միջոցառում Սարդարապատում, տոնական համերգ Երևանում»,- ասաց վարչապետը:

Ռ. Առաքելյանը նաեւ հարցրեց, թե Արամ Մանուկյանի արձանի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Փաշինյանը պատասխանեց, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է. «Մենք շատ կարեւորում ենք արձանի տեղադրման արարողությունը, այն, անպայման, տեղի կունենա, որոշակի մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված: Քիչ հեռավորության վրա գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե ինչքանով է այդտեղ տեղադրելը ճիշտ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: