«Ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը». Ջեմմա Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյան

May 23, 2018 Comments Off on «Ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը». Ջեմմա Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին հիգիենիկ պարագաներով ու ներքնաշորերով ապահովելու մասին հայտարարությանը, հետաքրքրվեց. «Ե՞րբ եք Ձեր խոստումը կատարելու ու ինչքանո՞վ են բարձրանալու զինծառայողներին տրամադրվող դրամական միջոցները՝ պարագաները ձեռք բերելու համար»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Եթե այսուհետ պարագաների կարիք առաջանա զինվորի մոտ ու նա զանգի ծնողին, ես խնդրել եմ, որ դիմեն մամուլին, որպեսզի թեման հրապարակայնացվի, կոնկրետացվի, թե ո՞ր զորամասում է այդ վիճակը, որպեսզի արագ արձագանքենք ու հետևություն անենք: ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից արվել են հավաստիացումներ, որ ի վիճակի են բավարարել զինվորների կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: