«Ու՞մ ռեյտինգն է ավելի բարձր՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի».Նաիրա Զոհրաբյան (video)

May 24, 2018 Comments Off on «Ու՞մ ռեյտինգն է ավելի բարձր՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի».Նաիրա Զոհրաբյան (video)

«Վստահաբար կարող եմ ասել, ես մարզպետների հարցում բանակցությունների չեմ մասնակցում, բայց եթե հստակ պայմանավորվածություն լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Խոսելով առաջիկա արտահերթ ընտրություններից, պատգամավորը նշեց. «Մենք բոլորս պետք է հասանանք, որ երկրում ոչ ստանդարտ իրավիճակ է, որի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հենց վաղն էլ կարող է գնալ ընտրությունների, բայց մենք հասկանում ենք,որ նախքան ընտրությունները, անհրաժեշտ են որոշակի իրավական փոփոխություններ իրականացնել »:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր ռեյտինգ ունեցող մարդկանցից մեկն է, հետևաբար, իրենք հավակնում են առաջիկա ձևավորվող խորհրդարանում լինել մեծամասնություն:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: