« Այո՛ իրականություն է».Միհրան Պողոսյանը՝իր օգնականի ձերբակալության մասին/video/

May 24, 2018 Comments Off on « Այո՛ իրականություն է».Միհրան Պողոսյանը՝իր օգնականի ձերբակալության մասին/video/

« Այո՛ իրականություն է, իմ օգնականին երեկ ձերբակալել են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Հարցին՝ ի՞նչ էին անում հեղափոխության օրերին Միհրան Պողոսյանն ու իր աջակիցները, վերջինս պատասխանեց. «Ես այդ օրերին անձամբ շրջել եմ Քանաքեռ-Զեյթունում և զրուցել եմ իմ ընտրողների հետ: Հարգելով միմյանց, այդ օրերին ինձ ընտրողները բազում ճանապարհներ են բացել»: Ըստ Միհրան Պողոսյանի՝ իր օգնականի շուրջ ստեղծված իրավիճակը թյուրիմացություն է. «Այն բոլոր մարդկանց շարքերում, որոնց համապատասխան մարմինները հրավիրել են ոստիկանություն, հայտնվել է նաև իմ օգնականը: Դա կարծում եմ նորմալ է, որովհետև ես արդեն նշեցի, որ մենք շրջել ենք փողոցներով և զրուցել ինձ ընտրողների հետ»: Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները կլինեն աչալուրջ և քննությունը արդար ուղղով կտանեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: