Ինչպես Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հանձնարարական տվեց, կարող է Նիկոլ Փաշինյանն էլ նման բան անել. Ավետիք Իշխանյան (video)

May 23, 2018 Comments Off on Ինչպես Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հանձնարարական տվեց, կարող է Նիկոլ Փաշինյանն էլ նման բան անել. Ավետիք Իշխանյան (video)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց՝ ողջունելի է, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ մենք ունենք քաղբանտարկյալներ. «Ըստ միջազգային չափանիշների, կան խղճի բանտարկյալներ: Մեզ մոտ այդպիսի բանտարկյալներ են՝ Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Կարո Եղնուկյանը, Շանթ Հարությունյանը»:
Ըստ իրավապաշտպանի՝ Սասնա Ծռերը ևս խղճի բանտարկյալներ են, և այն գործընթացը, որոնք նրանք ձեռնարկել էին, դրանք գոյություն ունեցող ռեժիմի պատճառով էր:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Սասնա Ծռերի խնդիրը կարելի է լուծել պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ. «Հանրությունը թագավոր է փնտրում: Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա իրեն դատախազ չկոչեց»:
Խոսելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրավապաշտպանն ասաց, որ վերջինս շարունակում է շարժվել նախկին իշխանությունների ցուցումներով և ճիշտ է, որ նա հրաժարական տա:
Առավել մանրամասն՝ տեսանյութ.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: