Աղասի Կիրակոսյանը՝ՀՀ փոխոստիկանապետ

May 22, 2018 Comments Off on Աղասի Կիրակոսյանը՝ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի. Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,– ասվում է նախագահի հրամանագրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: