Փաշինյանն ազատեց Մանվել Գրիգորյանի հովանավորյալին

May 22, 2018 Comments Off on Փաշինյանն ազատեց Մանվել Գրիգորյանի հովանավորյալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մուշեղ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նշենք,որ  ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը ըստ մամուլում շրջանառվող լուրերի  ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Տեղեկություններ կային նաև,որ  Ղազարյանը կարող էր   աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լի­նել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: