«Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել».Տիգրան Բալայան

May 22, 2018 Comments Off on «Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել».Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

«Դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանն,ասաց  Տիգրան Բալայանը :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: