Աշխատանքից ազատվել են ՊԵԿ պաշտոնյաներ

May 22, 2018 Comments Off on Աշխատանքից ազատվել են ՊԵԿ պաշտոնյաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Սաքապետոյանը 2018 թվականի մայիսի 21-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արտակ Սահակյանը 2018 թվականի մայիսի 22-ից ազատվել է պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, տեղեկացնում է E-gov համակարգը:

Իսկ Սամվել Ավետիքյանը ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: