«Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով». Էդմոն Մարուքյան

May 22, 2018 Comments Off on «Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով». Էդմոն Մարուքյան

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկաման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են պատժիչ պայմանական վաղակետ ազատմանը: «Նախագծով առաջարկում են, որպեսզի պատժիչ պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում մասնագիտացված երկու կառույցները երկու իրարից անկախ զեկույցներ ներկայացնեն, ու այդ պրոցեսը փորձեն մեխանիկական դարձնել:Եթե զեկույցները դրական են, գործն ավտոմատ դատարան է փոխանցվում: Եթե դրանցից մեկը դրական է, մյուսը՝ բացասկան, դատապարտյալն է որոշում՝ գնա՞ գործը դատարան, թե՞ ոչ, եթե բացասական են զեկույցները, գործը չի փոխանցվում դատարան»,-ասաց փոխանախարարը:

«Խոսքը տրվում է նոր իշխանություններին »,-տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի իրավունք խնդրեց:

«Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով»,- նկատեց Է. Մարուքյանը: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց. «Իմ ասածի մեջ ո՛չ կատակ է, ո՛չ էլ այլ բան, իշխանություն եք, ասում եմ՝ իշխանություն»:

Մարուքյանը փոխնախարարին ասաց, որ կան դատապարտյալների ցանկեր, որոնց հարցը չի քննարկվում. «Ժամանակին ասում էին՝ վերևից ասել են, որ ձեր հարցը չի քննարկվելու: Այս հարցով ի՞նչ ենք անելու»:

Քրմոյանը նախ ասաց, որ նախորդ տարվա փոփոխություններով՝ արդեն պայմանակետ վաղակետ ազատվածների թիվը կրկնապատկվել է: Նա նշեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դա չի կիրառվում:

Իր ելույթում Է. Մարուքյանը նկատեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել և պետք է մտածել համաներման մասին.

«Համաներման հարցը պետք է քննարկել, որովհետև քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են, ու մեծ պահանջարկ կա: Մենք կարող ենք համաներման հարցը քննարկել, գերծանրաբեռնվածության հարցը լուծել: Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը: Վաղ, թե ուշ՝ գալու ենք սրան»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: