Անլուրջ է, երբ նախարարը խոսում է գրական-գեղարվեստական ամսագրի մասին, բայց ամսագրի անունը չի նշում

May 22, 2018 Comments Off on Անլուրջ է, երբ նախարարը խոսում է գրական-գեղարվեստական ամսագրի մասին, բայց ամսագրի անունը չի նշում

Անլուրջ է, երբ Կրթության և գիտության նախարարը խոսում է գրական-գեղարվեստական ամսագրի մասին, բայց ամսագրի անունը չի նշում: Փոխարենը նշում է, թե ում ամսագիրն է այն:
Այդ մարդը կյանքում ձեռքը ամսագիր չի՞ վերցրել, այն էլ այդպիսի որակյալ ամսագիր /բովանդակային և տպագրական առումով/:
Անլուրջ է, երբ նույն նախարարը ինչ-որ թիվ է նշում, որը բյուջեից հատկացվել է ամսագրին, բայց ժամկետներ չի նշում, թե կոնկրետ այդ գումարը քանի տարվա համար է տրամադրվել:
Եվ վերջապես, անլուրջ է ,,կոռուպցիոն բացահայտումները,, սկսել գրական մամուլից, որտեղ տպագրվել են տարբեր սերնդի հեղինակներ, կայացել որպես գրող, բանաստեղծ, հրապարակագիր:
,,Անդին,,-ի սերունդն էլ, հա՞, սերիալներ նայեր ու չստեղծագործեր:
Ձեզ վռազ փողերի մսխման դեպքեր են պետք գտնե՞լ:
Այլ տեղերում փնտրեք:
,,Անդին,,-ը գրական նշաձող է սահմանել, մի քիչ զգույշ եղեք:
Թե՞ ուզում եք հայկոմկոյատիպ անկիրթ հասարակություն ունենալ…

Կիմա Եղիազարյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: