Հանեք ռոումինգը Ղարաբաղից, զինվորների և նրանց ծնողների վրա փող մի աշխատեք. Էդիկ Բաղդասարյան

May 21, 2018 Comments Off on Հանեք ռոումինգը Ղարաբաղից, զինվորների և նրանց ծնողների վրա փող մի աշխատեք. Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Facebook»-յան իր էջում գրել է.

«Ես այս ամիս Վիվասելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել եւ ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հակառակը, այստեղ ավելի քիչ եմ խոսել, քան Երեւանում։ Երբ Երեւանում եմ լինում՝ ամիսը 6 հազար դրամ եմ վճարում։ Ղարաբաղ Տելեկոմի եւ Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ է պետք մշակել։ Հերիք է հեքիաթներ պատմեք իբր բարեգործություններ եք անում, ներդրումներ եք անում. ձեր կատարած ծախսերը շատ վաղուց եք փակել եւ շատ վաղուց գերշահույթներ եք ստանում երկու իրար հետ փոխկապակցված ընկերություններով։ Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաեւ ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին “քամում” եք։ Հանեք այդ ռոումինգը Ղարաբաղից, զինվորների եւ նրանց ծնողների վրա փող մի աշխատեք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: