Մշակույթի նախարարության նախկին խոսնակ Ռուզան Խաչատրյանի պատասխանը Վահան Արծրունուն

May 21, 2018 Comments Off on Մշակույթի նախարարության նախկին խոսնակ Ռուզան Խաչատրյանի պատասխանը Վահան Արծրունուն

Քանի որ շատ հարգարժան երաժիշտ Վահան Արծրունին Ֆեյսբուքի իր պատին հանրության համար փակել է իմ ու իր բանավեճի շարունակությունը, կամ էլ մեկումեջ է բացում,և՝ այն մասերը, որոնք իրեն ձեռնտու են,իրեն տեղեկացնելով, որ ստիպված իմ պատին պետք է տեղադրեմ մեր «զրույցի» այդ մասերը, այդպես էլ անում եմ։

Ուրեմն, ժամանակին մշակույթի նախարարությանն ու Արմեն Ամիրյանին հրապարակավ մեղադրում էր, թե իր համերգի համար դահլիճ է խնդրել, պատասխան չի ստացել։ Այստեղ տեղադրում եմ դահլիճ խնդրելու մասին իր նամակի պատճենը, փոխնախարարի դրական պատասխանի պատճենը, փոխնախարարի գրության պատճենը համապատասխան պաշտոնյային՝ դահլիճն ինքնարժեքով տրամադրելու մասին, ինչպես նաև փոստային առաքումը վկայող քաղվածքի պատճենը։ Հիմա այն մասին, որ «պետության կերակրատաշտից օգտվողներին» ձեռ էր առնում։

Արմեն Ամիրյանի նախարար եղած ժամանակ նա իր խմբով մասնակցել է Music Drive փառատոնին և պետությունից գումար ստացել։ Այսօր մեր զրույցում պնդեց, թե իբր ընդամենը՝ 150 հազար դրամ։ Չափը թողնում եմ իր խղճին… «Մաշտոց Կոմիտաս» համերգը, որի՝ «Զվարթնոց» արգելոցում չկայանալու համար պրն Ածրունին հրապարակավ մեղքը բարդեց մշակույթի նախարարության վրա, ի վերջո մշ. նախարարության աջակցությամբ կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Շարքը շարունակելի է։ Այսօր արդեն էլ ժամանակ չունեմ։ Եվ ի դեպ, չեմ հիշատակելու հարցադրումներ, որոնք սկսվում են՝ «ասում են, որ» արտահայտությամբ, չեմ սիրում նման տեղեկատվությունը, չնայած իրոք շատ բաներ են ասում։ Ի դեպ ասեմ, որ հրապարակածս բացարձակապես պետական գաղտնիք չպարունակող, հրապարակման ենթակա փաստաթղեր են, որոնք ժամանակին պատրաստել էի հերքում տարածելու համար, սակայն ինձ հորդորեցին չսրել վեճը։
Õ¶Õ¡Õ´Õ¡Õ¯Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¥Õ¶

Արամ Խաչատրյան համերգասրահ

 

Վահան Արծրունի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: