Դատախազության շենքի մուտքերը շրջափակված են.պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը

May 21, 2018 Comments Off on Դատախազության շենքի մուտքերը շրջափակված են.պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը

«Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները  վաղ առավոտից շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը և պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։

«Մինչև դատախազը հրաժարական չտա, էս կառույցը չի կարող աշխատել, որովհետև այն չի աշխատում ի շահ ժողովրդի», -ասաց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։

Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: