Նորանշանակ նախարարներն այսօր կերդվեն

May 21, 2018 Comments Off on Նորանշանակ նախարարներն այսօր կերդվեն

ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների երդման արարողությունը: Մասնավորապես Կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է. «Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են հետևյալ երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:»:

Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: