«Արի տունը» կկասեցվի՞

May 21, 2018 Comments Off on «Արի տունը» կկասեցվի՞

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ նշեց,որ  2018 թվականին «Արի տուն» ծրագիրը չի կասեցվի։

«Բայց հետագայի համար ես տվել եմ հանձնարարական, որ պետք է արվի ռեբրենդինգ, փոփոխություններ կլինեն։ Պետք է բոլորովին նոր ձևով այդ ծրագրերն իրագործենք»,- ասաց նախարարը։

«Ինձ մասնավորապես դուր է եկել ինտեգրման հոլանդական փորձը, որից կարող են օգտվել: Իհարկե, դա մեծ ծախսեր է պահանջելու, սակայն մենք կարող ենք դրա համար գումարներ գտնել»,- անդրադառնալով սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանում ինտեգրելու խնդրին, ասաց Մխիթար Հայրապետյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: