ԱԱԾ-ն կեղծ տեղեկատվություն է տրամադրել.«Սասնա ծռեր»

May 21, 2018 Comments Off on ԱԱԾ-ն կեղծ տեղեկատվություն է տրամադրել.«Սասնա ծռեր»

Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։
Սասնա Ծռերը հերքում են այդ տեղեկությունը, նրանք նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ նրանք ասել են, քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, նրանք մնալու են դատարանում։
Կարծում ենք ԱԱԾ-ի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրվել։ Ինչ վերաբերում է Սասնա Ծռերի հետ դատարանում գտնվող այլ կալանավորներին, նրանք նախորդ օրն էին տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

«Սասնա ծռերի» հայտարարությունը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: