Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

May 21, 2018 Comments Off on Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

39-ամյա Կամո Փիրուզյան սպանության գործով մեղադրյալ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մեղադրանքը մեղմացվել է:

Փաստինֆո-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով,  38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Անդրադառնալով մեղադրանքի մեղմացմանը նշենք, որ Վահագն Աբգարյանը նաև մեղադրվում էր Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության, հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ, սակայն այս մեղադրանքներից նախաքննական մարմինը հրաժարվել է։

Այսպիսով, Վահագ Աբգարյանը զենք-զինամթերք ձեռք բերելուց բացի մեղադրվում է նաև Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետին և քննիչ Արտակ Հովհաննիսյանին կաշառք տալու մեջ՝ իբր  Կամո Փիրուզյանի սպանության գործով միայն կատարողին մեղադրանք առաջադրելու համար։

Սպանությունն անմիջական իրականացրել է Վլադիմիր Դավթյանը, ով, ըստ տեղեկությունների, Վահագն Աբգարյանի սանիկն է եւ ձերբակալվել է սպանությունից անմիջապես հետո։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանված Կամո Փիրուզյանը Վահագն Աբգարյանի երկու մտերիմների՝ Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փիրուզյանի եղբայրն է: Վերջինս սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին.  Վլադիմիր Դավթյանը հետևել է Փիրուզյանին  եւ երբ վերջինս կանգ է առել ծաղկի վաճառքի սրահի մոտ կրակոցներ է արձակել խանութի սրահից, ապա մոտեցել է եւ  մոտ տարածությունից եւս կրակել։

Ստացած հրազենային վիրավորումների հետևանքով Կամո Փիրուզյանը մահացել է:

Ներկայումս կալանավորված է նաեւ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը՝ կաշառք վերցնելու մեղադրանքով, ինչպես նաեւ նույն վարչության մեկ այլ քննիչ։  Շուշանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: