Պատրաստ ենք պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան «առևտրային միջանցքների» գործարկման մասին. Աբաշիձե

May 21, 2018 Comments Off on Պատրաստ ենք պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան «առևտրային միջանցքների» գործարկման մասին. Աբաշիձե

Մայիսի 24-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև կայանալիք բանակցությունների ընթացքում Վրաստանը և Ռուսաստանը կձևավորեն հատուկ աշխատանքային խումբ՝ «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի մասին» համաձայնագրի իրագործման նպատակով:

Այդ համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեն հայտնել է, որ «առևտրային միջանցքների» գործարկման մասին վերջնական պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը:

 Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: