« Ազգային հերոսին պահե՞լ խցում». Գուրգեն Եղիազարյան

May 21, 2018 Comments Off on « Ազգային հերոսին պահե՞լ խցում». Գուրգեն Եղիազարյան

Արդեն տեղեկացրել ենք,որ Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարին:

Ակցիային մասնակցում է նաև ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը,ով լրագրողների հետ զրույցում ասաց. «Երկիրը նոր ռելսերի վրա է, որտեղ չեն լինելու տականքներն ու ստորաքարշները: Ի՞նչ է նշանակում՝ ազգային հերոսին պահել խցում: Դժվա՞ր է ստորագրությամբ բաց թողնելը: Ժամ առաջ պետք է բաց թողնել Սամվելին: Ո՞ւմ հայտնի չէ՝ ինչ է եղել իրականում, ո՞ւմ հայտնի չէ՝ ինչ արեցին Սամվելի ու նրա ընկերների նկատմամբ»:

Ակցիայի մեկ այլ մասնակից    Անդրանիկ Թևանյանն էլ ասաց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին.«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,-նշել են պատգամավորները:

Վճռաբեկ դատարանը պետք է արագ վարույթ ընդունի վճռաբեկ բողոքը.«Սակայն Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է, ում վերաբերյալ Եվրոպական դատարանն անվանական որոշում է կայացրել, իսկ դա խայտառակություն է: Ըստ էության՝ ՍԴ խախտմամբ գործող Վճռաբեկ դատարանի նախագահ կա և մենք կարծում ենք, որ Արման Մկրտումյանի գործոնն է, որ վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: