Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Բեռլինը կողմ է

May 21, 2018 Comments Off on Ալբանիայի և Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն Բեռլինը կողմ է

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Գերմանիայի ԱԳՆ-ն կողմ է հանդես եկել Ալբանիայի և Մակեդոնիայի՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու հավանականության հարցի շուրջ բանականություններ սկսելուն:

Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը նշել է, որ դա «հուսադրող ազդակ» կլիներ այդ երկրների բնակիչների, հատկապես՝ Ալբանիայի և Մակեդոնիայի երիտասարդության համար:

ԵՄ անդամակցության ճանապարհը երկար է, իսկ «յուրաքանչյուր քայլ կապված է որոշակի պայմանների հետ», այդ իսկ պատճառով «բանակցություններ սկսելը չի նշանակում ավտոմատ կերպով անդամակցություն, այլ հանդիսանում է երկարատև ուղևորության առաջին փուլը»,-ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: