Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում

May 20, 2018 Comments Off on Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:55-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նորամուծության, ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքի գիտատեխնիկական գրադարանի գրապահոցի ներքնահարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը՝ կրակը մարելու նպատակով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկրարարները՝ 3 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխեցին հրդեհի տարածումը, այնուհետև մարեցին կրակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հրդեհի վայրում ամբողջովին մոխրակույտի է վերածվել արտադրական 15 հատ հաստոց և կենցաղային իրեր: Նշված հատվածը վարձակալական հիմունքներով տրվել էր «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառոը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: