Video. Ղարաբաղի հարցում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել. Պետք է վերջակետ դնենք. Վիտալի Բալասանյան

May 20, 2018 Comments Off on Video. Ղարաբաղի հարցում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել. Պետք է վերջակետ դնենք. Վիտալի Բալասանյան

«Մեր ժողովրդի կողմից շատ ողջունելի էր, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ առաջին այցը կատարեց հենց Արցախ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա՝ իհարկե, դա շատ ճիշտ է, Արցախը օր առաջ պետք է հանդիսանա բանակցային կողմ:

ՀՀ-ն առ այսօր Արցախի Հանրապետության բնակչության երաշխավորն է և Հայաստանը պետք է միջնորդ հանդես գա բանակցություններում, իսկ հիմա Հայաստանը ղարաբաղյան հակամարտության մեջ որպես հակամարտող կողմ է դիտվում և միջազգային հանրություն էլ այդպես է բարձրաձայնում, բայց հակամարտող կողմը Ղարաբաղն է ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը հակամարտող կողմ չէ։

Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Ռուսաստանն էլ է հակամարտող կողմ, որովհետև 1994թ-ի զինադադարի պայմանագրի փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը, հիմա ի՞նչ՝ ՌԴ-ն հակամարտող կողմ է, թե՞ ոչ, նա բանակցությունների միջնորդ կողմ է հանդիսանում և նույնն էլ կարող ենք ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով փոխզիջումներին, Վիտալի Բալասանյանը նշեց․ «Թող Ադբեջանը նախ ապացուցի, որ այդ տարածքները, որի մասին նա խոսում է՝ իրավական և պատմական առումով պատկանում են իրեն, թող Ադրբեջանը քայլ անի և ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հետո նոր թող համայն հայությունը որոշի՝ մենք ինչ ունենք Ադրբեջանին տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: