20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել ցած նետվել. դեպքի վայրում էր նախարար Հրաչյա Ռոստոմյանը

May 20, 2018 Comments Off on 20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել ցած նետվել. դեպքի վայրում էր նախարար Հրաչյա Ռոստոմյանը

Մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Դեպքի վայրում է նաև կամրջի մոտ հերթապահություն իրականացնող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Դեպքի վայրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: