Արտակարգ դեպք Երևանում. կիսանկուղային հարկում հրդեհ է առաջացել. ժամանել են մեծ թվով հրշեջներ

May 20, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. կիսանկուղային հարկում հրդեհ է առաջացել. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկում գտնվող ավտոտնակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհի հետևանքով այրվել է Համբարձում Հակոբյանին պատկանող թիվ 62 կիսանկուղում գտնվող Volvo մակնիշի 35 CG 459 համարանիշի ավտոմեքենայի որոշ հատվածներ և շարժիչի հատվածն ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ ջերմահարվել է կիսանկուղային հատվածի առաստաղն ու պատերը: Թե ինչն է եկել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: