Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին

May 18, 2018 Comments Off on Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին

«Օրենքով սահմանված ժամկետն ընթացքի մեջ է: Ի՞նչ է գործընթացն իրենից ներկայացնում. եթե բողոքները թերի են լինում, վերադարձվում են մինչև 1 ամսում: Կարող ենք ֆիքսել, որ բողոքը թերություն չի պարունակում, ուստի հիմքեր չկան վերադարձնելու: Հետո սկսվում է գործել եռամսյա ժամկետը, հաշվեք ապրիլի 17-ից սկսած: Սահմանված ժամկետում Վճռաբեկը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում»,-  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին խոսելով ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը,ով  բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպման էր եկել:

«Մեր պահանջն է հսեղմ ժամկետում վարույթ ընդունել արդարացման հայցադիմումը»,-ցուցարարները պահանջեցին, որ դա արվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը:

«Դա կապված է գործի էությունից, բովանդակությունից : Որևէ մեկը չի կարող ասել՝ 5, 10 օրից այս կամ այն գործով կստանաք պատասխան»,- արձագանքեց Սերժիկ Ավետիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: