Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որեւէ հարցում սաբոտաժ է անում. Շարմազանով

May 17, 2018 Comments Off on Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որեւէ հարցում սաբոտաժ է անում. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հարցեր չեն քննարկվել:Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են հարցեր,որոնք վերաբերում են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Հարցերից մեկին, թե Հանրապետական կուսակցության կողմից սաբոտաժ է իրականացվել, Շարմազանովն ասաց, որ նման բան չկա:

«ՀՀԿ-ն եղել եւ մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուներից մեկը։ ՄԵնք շարունակելու ենք գործել հօգուտ ՀՀ եւ Արցախի անվտանգության։ Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ հակահեղափոխական։ Ավելին, մենք ռեւանշիստներ էլ չենք: Որեւէ սաբոտաժ մեր կողմից չկա։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որեւէ հարցում սաբոտաժ է անում: Մենք նախկինում շատ ենք մեղադրել մեր ընդդիմախոսներին, որ նրանք իրենց կուսակցության շահը գերադասել են պետության շահերից։ Մեզ համար ՀՀ կայունությունը, ներքին անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն ամենակարեւորն է։ Մենք չենք արել եւ չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր ժողովրդին»,- նշել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: