ԲՀԿ երկու ներկայացուցիչներին հեռացրել են Գյումրիի ավագանու խմբակցությունից

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու անդամների հեռացրել են, քանի որ նրանք չեն ենթարկվել խմբակցության որոշմանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Այսօր՝ մայիսի 17-ին Գյումրիի ավագանին քննարկել էր «Բալասանյան դաշինքի» անդամների առաջարկը՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին և մերժել այդ հարցը։

Ի սկզբանե ԲՀԿ և ԳԱԼԱ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել նիստին՝ այն բեմադրություն որակելով։ ԲՀԿ-ական Գրիգոր Մաթևոսյանը և անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը չէին ենթարկվել խմբակցության որոշմանը և մասնակցել էին նիստին։ Դրանից հետո կուսակցությունը նման որոշում է կայացրել։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԲՀԿ երկու ներկայացուցիչներին հեռացրել են Գյումրիի ավագանու խմբակցությունից”

Մեկնաբանել