Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բժշկական կենտրոններ են տեղափոխվել 60-ից ավելի քաղաքացիներ

May 17, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բժշկական կենտրոններ են տեղափոխվել 60-ից ավելի քաղաքացիներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել 60-ից ավելի քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է թունավորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները հիվանդանոցներ են տեղափոխվել Բաղրամյան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող Արևաբույրի խաղողի դաշտից, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Էռնեկյան խաղողի այգիներ» և այնտեղ ինչ-որ սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով բոլորի ինքնազգացողությունը վատացել է: Այս պահին Արմավիր և Մեծամոր բժշկական կենտրոններում բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում թունավորվածներին: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները, ինչպես նաև տեղի ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանութան Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են դեպքի հանգամանքները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: