Սպանություններ Գյումրիում. սպանվել են գյումրեցի Կարապետյանները. նկարներ

May 17, 2018 Comments Off on Սպանություններ Գյումրիում. սպանվել են գյումրեցի Կարապետյանները. նկարներ

Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: