Նոր մանրամասներ Գյումրիի սպանության դեպքից. ՀԺ

May 17, 2018 Comments Off on Նոր մանրամասներ Գյումրիի սպանության դեպքից. ՀԺ

Գյումրիում քիչ առաջ հրազենով կատարված սպանությունների դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

ՇՄ դատախազությունն ահազանգը ստացել է Գյումրի ԲԿ-ից, անմիջապես պարզվել է դեպքի վայրը՝ Գյումրու Մյասնիկյան փողոցի  նախկին սրբիչի գործարանի տարածք:

ՀԺ-ի հետ զրույցում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ այս պահին քննչական խումբը հետաքննական մարմնի հետ միասին կատարում են անհրաժեշտ քննչական  եւ օպերատիվ հետախուզական գործողություններ՝ սպանություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը կամ ինքնությունները պարզելու ուղությամբ:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, այս պահին դեռեւս  կասկածյալ չկա:

Նշենք, որ, այսօր, մայիսի 17-ին, ժամը 17:15-ին, Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Երկուսն էլ Գյումրու բնակիչներ են՝ Վարդան Մամիկոնի Կարապետյանը եւ Թելման Հայկազի Կարապետյանը: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կենսաբանական մահը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով սպանվածները հորեղբորորդիներ են: Վնասվածքը սպանվածներից մեկի գլխի շրջանում է եղել, մյուսի՝ կրծքավանդակի: Սպանվածները մոտավորապես 40 տարեկան կլինեն:

Ըստ Գյումրի բկ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, Կարապետյանները բժշկական կենտրոն շտապբուժօգնության մեքենայով չեն բերվել: Այլ մեքենա է եղել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: