Արտակարգ դեպք Երևանում

May 17, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, փրկարար ծառայության հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ընթացքում էլ նրա հետ հոգեբանական զրույց է անցկացրել փրկարար հոգեբանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ։ Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբիկ Վ.-ն է, ում տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: