Ինչ են խոսել Փաշինյանն ու Խաչատուրովը

May 17, 2018 Comments Off on Ինչ են խոսել Փաշինյանն ու Խաչատուրովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: