Սարսափելի դեպք. հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ

May 17, 2018 Comments Off on Սարսափելի դեպք. հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ

Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան, Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարևանությամբ գտնվող փոսում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: