Կրեմլի կոշտ պատասխանը Washington Examiner-ին

May 17, 2018 Comments Off on Կրեմլի կոշտ պատասխանը Washington Examiner-ին

Ամերիկյան Washington Examiner շաբաթաթերթի՝  Ղրիմի կամուրջը պայթեցնելու կոչերը անորական լրագրության դրսևորում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին տեղի է ունեցել Կերչի նեղուցի վրա կառուցվող Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացումը: Բացմանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դա կարելի է գնահատել որպես խենթություն, նույնիսկ կասեի, որ դա անորակ լրագրության տգեղ դրսևորում է»,- ասել է Պեսկովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: