Վարչապետը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

May 17, 2018 Comments Off on Վարչապետը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողները հարցրեցին՝ «սաբոտաժի» տարրեր չի տեսնո՞ւմ երեկ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններում, նշել է, որ ոչ մի նման բան չի տեսնում: Հարցին` նա նույնպես կո՞ղմ է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական պետք է տա, պատասխանեց. «Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարեցին, որ դադարեցնում են ցույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: