Ես չեմ կարծում, որ Հայաստանում ՀՀԿ-ն կարող է որևէ բան ուղղորդել. ՀՀ վարչապետ

May 17, 2018 Comments Off on Ես չեմ կարծում, որ Հայաստանում ՀՀԿ-ն կարող է որևէ բան ուղղորդել. ՀՀ վարչապետ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանում բողոքի ակցիաների մի մասը հնարավոր է ուղղորդվում են ՀՀԿ-ի կողմից, փաստեց, որ իր կարծիքով  Հայաստանում ՀՀԿ-ն չի կարող որևէ բան ուղղորդել:

«Եթե Հայաստանում դեռ կան քաղաքացիներ, որոնք կարող են ուղղորդվել ՀՀԿ-ի կողմից դա ճիշտն ասած անհասկանալի է: Ես չեմ կարծում, որ Հայաստանում ՀՀԿ-ն կարող է որևէ բան ուղղորդել»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր սոցիալական խմբերի կողմից, իկս Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է 15:00-ից հետո դադարեցնել բոլոր ակցիաներն ու ճանապարհները բացել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: