Ես 3 օրվա նախարար եմ. Արթուր Խաչատրյանը խնդիրների մասին

May 17, 2018 Comments Off on Ես 3 օրվա նախարար եմ. Արթուր Խաչատրյանը խնդիրների մասին

Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը:

«Պետք է հստակ հասկանանք, վերջնականացնենք խնդիրները, որ դրվելու են աշխատակազմի առջեւ, եթե աշխատակազմի անդամները և՛ հայեցողական, և՛ քաղաքական պաշտոնները կարողանան այդ խնդիրները լուծել, բնականաբար, ինքնանպատակ փոփոխելու խնդիր չկա, սակայն ոլորտում մասնագետների խնդիր կա, օժանդակության ուղղությունն է խնդիր, թե ինչպես են օժանդակելու գյուղացիներին, սպառման հետ կապված խնդիրներ կան: Առաջնային խնդիր է, թե ինչ գյուղատնտեսություն պետք է լինի Հայաստանում, օրինակ՝ Շիրակի մարզում պետք է կարտոֆիլ, գարի և ցորե՞ն լինի, թե՞ արախիս և բրոկոլի»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: