Վերջին զանգի համար գումարները հետ են վերադարձվել.ԿԳ նախարար

May 17, 2018 Comments Off on Վերջին զանգի համար գումարները հետ են վերադարձվել.ԿԳ նախարար

«Մի շարք դպրոցներում վերջին զանգի համար հավաքված գումարները հետ են վերադարձվել Բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ վերջին զանգի համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց ահազանգեր էլ կան, որ դպրոցներ կան, որտեղ գումարները շարունակում են հավաքել», –  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու է իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են», – ասաց Արայիկ Հարությունյանը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: