Ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում. Փաշինյանը՝ Ծռերի համակիրներին

May 17, 2018 Comments Off on Ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում. Փաշինյանը՝ Ծռերի համակիրներին

Կառավարության նիստից առաջ ,անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների գործողություններին, որոնք երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան եւ պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասաց.

«Ես իմ դիրքորոշումները հստակ հայտնել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու մասին: Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ, եւ բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: