Սամվել Բալասանյանը, վախենալով հեղափոխության ուրվականից, որոշել է ապահովագրվել

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Գյումրու ավագանու նիստի ժամանակ, դիմելով Սամվել Բալասանայնին,  ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկը հայտարարեց. «Կարծիքներից մեկը, որ արտահայտել են ավագանու անդամներից, հետևյալն է` «Բալասանյան դաշինքի» 10 անդամները դիմել են այդ քայլին՝ Գյումրու քաղաքապետի հորդորով: Եթե այս ամենը Ձեր նախաձեռնությամբ է եղել, ուրեմն Դուք ոչ միայն անհարգալից իրավիճակի առաջ եք դրել ձեր թիմին, այլ կրկեսի եք վերածել ամեն ինչ:

Այդ գործընթացը ոչ թե անվստահություն է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները, հեղափոխությունը խարխլեն ոտքերի տակի հողը, ու որոշել են Բալասանյան դաշինքի անդամներն ապահովագրել նրան: Քանի որ ՏԻՄ օրենքի համաձայն, եթե անվստահության հարց է քննարկվում, 1 տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին ու մեր կարծիքով այս մանր հաշվարկներն են դրված նախաձեռնության հիմքում»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Սամվել Բալասանյանը, վախենալով հեղափոխության ուրվականից, որոշել է ապահովագրվել”

Մեկնաբանել