«Սերժ Սարգսյանը նպատակ ունի կոնֆլիկտ հրահրել Նիկոլ-«Սասնա ծռեր» ձևաչափով». Դերենիկ Մալխասյան

May 17, 2018 Comments Off on «Սերժ Սարգսյանը նպատակ ունի կոնֆլիկտ հրահրել Նիկոլ-«Սասնա ծռեր» ձևաչափով». Դերենիկ Մալխասյան

Ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը իրեն դեռ ենթակա դատախազների ու դատավորների միջոցով, որոնց վերահսկում է հսկայածավալ կոմպրոմատներով, սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը։
Նախ, քաղբանտրակյալներին ազատ արձակելու գործընթացը վիժեցնելու փորձերով նպատակ ունի կոնֆլիկտ հրահրել Նիկոլ-«Սասնա ծռեր» ձևաչափով։ Սա կթուլացնի Նիկոլ Փաշինյան վարչապետի դիրքերը։
Երկրորդ՝ այդպիսիով նախկին ռեժիմի ներկայացուցիչներին ազդակ է հղում, որ իրական լծակներն ու ուժը իր ձեռքերում են, և դեռ վաղ է հանձնվել, պետք է «մահ կամ իշխանություն» լոզունգով կռվի դուրս գալ հեղափոխության դեմ։ Ինչը և անում են։ Օրինակ, Լոռու մարզպետը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց, որ հրաժարական կտա, բայց մի քանի օր հետո կտրուկ փոխեց կարծիքը։
Ամերիկյան արդարադատական համակարգում հաճախ կիրառվում է «գործարք» հասկացությունը, երբ հանցագործ խմբի անդմաներից մեկին իր հանցակիցներին հանձնելու դիմաց խոստանում են մեղմացուցիչ պայմաններ կամ պատժից ազատում։ Կարծում եմ հիմա ժամանակն է գործարք առաջարկել նրանց, ովքեր կցանկանան դատարանների ու հանրության առաջ բացել Սերժ Սարգսյանի ավազակապետական ռեժիմի ամբողջ կեղտը։

Դերենիկ Մալխասյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: