Իրականում Նիկոլը Նիկոլը չի.քաղմասում փոխել են և ներկայացրել են Նիկոլի կրկնակին

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Իրականում Նիկոլը Նիկոլը չի։ Նրան ապօրինի ձերբակալման օրը քաղմասում փոխել են և նրա փոխարեն հասարակությանն են ներկայացրել Նիկոլի կրկնակին (двойник). Եթե ուշադիր նայեք Նիկոլին նախքան ձերբակալվել և ձերբակալվելուց հետո, ապա կտեսնեք, որ ականջների մեջ տարբերություն կա։ Բացի այդ, ձայնի տեմբրը ահագին փոխվել է։ Ներկայիս վարչապետը կասկածելի կերպով հանդարտ է խոսում և կշռադատված, այնինչ մենք գիտենք, որ Նիկոլը հախուռն բնավորության տեր անձնավորություն է։ Ինչ վերաբերում է Նիկոլի կնոջը` Աննա Հակոբյանին, որը իհարկե պիտի ճանաչեր ամուսնու կրկնակին, ապա հստակ տեղեկություն կա, որ նրան էլ են փոխել։ Ահա թե ինչու մինչև հիմա նա չի բարձրանում ամուսնու կրկնակ ունենալու փաստը։

Ջհուդամասոնագետ
Վարդան Ավարայրի Ճակատամարտյան

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Իրականում Նիկոլը Նիկոլը չի.քաղմասում փոխել են և ներկայացրել են Նիկոլի կրկնակին”

Մեկնաբանել