Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից

May 17, 2018 Comments Off on Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:

Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը:

Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: